National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2022
Նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը
1 / 1

Ազգային ժողովը մայիսի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ  քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, Հայաստանի կառավարությանն օրենքով դեռեւս տրված չէ այդ լիազորությունը: Սա հաշվի առնելով` նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել` հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետներն ու  եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին  փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որքա՞ն է եղել այն մարդկանց թիվը, ովքեր դիմել են` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ 2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8591 անձ, որից առաջին եռամսյակում 1611 դիմում է եղել: 2021թ. հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում, իսկ փետրվարի 24-ից ապրիլի 20-ը` 941 դիմում:  2022թ. առաջին եռամսյակում Ոստիկանությունը ստացել է 3206 դիմում, միայն հունվարի 1-ից ապրիլի 20-ը` 4696, իսկ փետրվարի 24-ից ապրիլի  20-ը`  3278 դիմում: Այսինքն`  մոտ 3 անգամ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց թիվը:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am